Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Քորելը մարդուն հաճույք է պատճառում

Քորելը մարդուն հաճույք է պատճառում

Քորը ոչ միայն նյարդային համակարգի այն ռեակցիան է, որը մտնում է զգայուն մաշկի համակարգի մեջ, այլ նաեւ նպաստում է ուղեղի մի քանի հատվածների ակտիվությանը, որոնք պատասխանատու են մոտիվացիայի, բավականության ու բավարարվածության զգացմունքների համար:

 

Նման եզրակացության են հանգել Թեմփլի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները՝ ստուգելով, թե ինչպես է մարդու ուղեղն արձագանքում քորին եւ քորելուն:

 

Քորելուն արձագանքել են նաեւ նյարդային համակարգի կենտրոններ, որոնք պատասխանատու են կախվածության ձեւավորման համար: Հետաքրքիր է, որ քորն ու քորելը մարդու ուղեղում հակասական արձագանքներ են առաջացնում: Եթե քորն ակտիվացնում է որոշ նյարդային կենտրոններ, ապա քորելը չեզոքացնում է դրանք: Իսկ արդյունքն ավելի յուրօրինակ է պարզապես քորելու դեպքում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

 

Ավելի վաղ գիտնականները համարում էին, որ քորը մեղմ ցավի տեսակ է: Սակայն այժմ փորձագետները հատուկ քորի համար պատասխանատու նյարդեր եւ մոլեկուլային ընկալիչներ  են հայտնաբերել, որոնք տարբերվում են ցավի ընկալիչներից:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ